Իգոր Բուտման
Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ
2008-09-26
ՎՏԲ-բանկի հրավերով Հայաստան է ժամանում անվանի ռուս սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը: Սեպտեմբերի 26-ին, ժամը` 21:00, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա Իգոր Բուտմանի քառյակի տոնական համերգը` նվիրված հայկական դրամի 15 և հայկական ջազի 70-ամյա հոբելյաններին:
Նինո Կատամաձե
Օպերայի եվ բալետի պետական ակադեմիական թատրոն
2008-09-12
2008 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Պետական օպերայի բեմում կկայանա երգչուհի Նինո Կատամաձեի և իր Insight խմբի համերգը:
«Փարիզ ջազ տրիո» և Բորիս Անդրեասյան
«The club» ակումբում
2008-08-08
Օգոստոսի 8-ին, ժամը` 20-ին «The club» ակումբում /հասցե` Թումանյան 40/ տեղի կունենա «Փարիզ ջազ տրիոյի» և կիթառահար Բորիս Անդրեասյանի համատեղ համերգը: Ֆրանսիական, չիլիական և հայկական մշակույթների համադրումը խոտսանում է վերածվել երաժշտական գունեղ հրավառության:
Ջերրի Բերգոնզիի Կվինտետ
Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
2008-06-07
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Armenian Jazz -70 հասարակական կազմակերպությունը ներկայացնում են հանրահայտ բոստոնյան ջազմեն Ջերի Բերգոնզիի խումբը` The Jerry Bergonzi Quintet: Հայկական ջազի հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում ամերիկյան կվինտետը հունիսի 7-ին Երևանում կներկայանա միայն մեկ համերգով:
Մարտին Վարդազարյան 70
Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
2008-04-04
Ապրիլի 4-ին Ա. Խաչատրյանի անվան Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում կկայանա հեռուստառադիոընկերության ջազ նվագախմբի տոնական մեծ համերգը Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Համերգը նվիրված է կոմպոզիտոր և դիրիժոր Մարտին Վարդազարյանի 70ամյա հոբելյանին: Այդ համերգը բացում է հայկական ջազի 70 ամյակին նվիրված Ջազի Տարին Հայաստանում:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.