Art Voices

«Art Voices» ջազ սեքստետը ստեղծվել է 2005 թվականին Արթուր Գրիգորյանի (սաքսոֆոն) և խմբի ղեկավար Մանուկ Ղազարյանի (ստեղնաշարային գործիքներ) կողմից:

Սեքստետի ներկայիս անդամներն են`

Մանուկ Ղազարյան` ստեղնաշարային գործիքներ
Էդգար Ավետիսյան` բաս
Պերճ Նահապետյան` հարվածային գործիքներ
Արթուր Գրիգորյան` սաքսոֆոն
Լևոն Պուչինյան` շեփոր
Ավագ Մարգարյան` բլուլ, զուռնա

Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում «Art Voices»-ին հաջողվեց ձեռք բերել սեփական դիմագիծը և արժանի հաջողություն նվաճել ջազի` ինչպես հայ, այնպես էլ` արտերկրյա երկրպագուների շրջանում:

Այսպես. իր գործունեության հենց սկզբնական շրջանում անսամբլը պատիվ ունեցավ մասնակցել «Tomorrow’s Warriors» ջազային կրթական ծրագրին, որը կազմակերպվել էր բրիտանական խորհրդի երևանյան գրասենյակի կողմից: Ծրագիրն անցկացվեց հրավիրված բրիտանացի երաժիշտների կողմից` Աբրահամ ՈՒիլսոն (շեփոր) և ծրագրի ղեկավար, Բրիտանիայի լավագույն անկախ լեյբլներից մեկի` DUNE Records-ի հիմնադիրը, կոմպոզիտոր, խմբի ղեկավար Գարի Կրոսբի (բաս): Ծրագրի ավարտից հետո «Art Voices» –ը մի շարք համերգներով հանդես եկավ բրիտանացի երաժիշտների հետ:

2006 թվականին «Art Voices»-ը մասնակցեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից անցկացվող ամենամյա «Jazz Appreciation Month» փառատոնին: Իսկ նույն թվականի ամռանը սեքստետը ելույթ ունեցավ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ՙԵրևան-2006¦ Երրորդ միջազգային ջազ փառատոնի շրջանակներում:

Խումբն արդեն հասցրել էր ելույթ ունենալ Ռուսաստանի մայրաքաղաքում (Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում), Ֆրանսիայում (Le Baiser Sale Jazz Club, Ֆրանսիայում հայկական ջազի օրերի շրջանակներում), ինչպես նաև` ԼՂՀ-ում: ՙArt Voices¦-ը հաճախակի հյուր է երևանյան գրեթե բոլոր ակումբներում:

Խումբը կատարում է սեփական ստեղծագործություններն էթնո ջազ ոճով` համադրելով հայկական ավանդական երաժշտությունը համաշխարհային ջազի լավագույն ավանդույթներին:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.