Աշոտ Պարունակյանի ջազ քառյակ

Աշոտ Պարունակյանը հանրապետության ամենափորձառում ջազ դաշնակահարներից մեկն է: 70-80թթ. նրա ղեկավարությամբ հանդես եկող խմբերը մեծհամբավ ունեին: Նրա ներկայիս քառյակն արդեն բավական ժամանակ է, որ գործում է` 15-20 տարի:

Անշուշտ, խմբի անդամները քանիցս փոխվել են: Սակայն հիմնակազմը մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնում նաև կատարողական ոճը` ավանդական, դասական ջազ:

Խումբը` Աշոտ Պարունակյանի ղեկավարությամբ, մասնակցել է բազմաթիվ ջազ փառատոնների ԱՊՀ-ի տարբեր քաղաքներում` Կրիվոյ Ռոգ, Մուրմանսկ, Թբիիսի, Նովոսիբիրսկ, Օդեսա և այլուր: Մուրմանսկ քաղաքում կայացած փառատոնի ժամանակ Աշոտ Պարունակյանի քառյակն արժանացավ դափնեկրի կոչման, իսկ Օդեսայում կայացած փառատոնի ժամանակ ավելի քան հաջող ելույթ ունենալուց հետո ջազ ակումբի կոմպոզիտոր Յու. Ս. Սաուլսկին հրավիրեց քառյակին ելույթ ունենալ Մոսկվայում:

Անցյալ տարի քառյակը ձայնագրեց և թողարկեց իր սոլո ալբոմը, որը ներառում էր ինպես ջազային ստանդարտներ, այնպես էլ` քառյակի անդամների օրիգինալ կոմպոզիցիաները:

Խմբի կազմը`

Աշոտ Պարունակյան` դաշնամուր
Արամ Պարունակյան` տենոր սաքսոֆոն
Վարդան Վարդանյան` բաս կիթառ
Հայկ Ամյան`հարվածային գործիքներ

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.