Տաթեվիկ Հովհաննիսյան

“Սա լավագույն նոր ձայնն է ջազում, որ լսել եմ վերջին քսանհինգ տարիներին”,- նշում է Ջորջ Ավագյանը: “Նա ունի լայն դիապազոնով հրաշալի ձայն, նրա կատարումը դյութում է կրքի և սվինգի անզուգական զգացողությամբ”,- Ալեքսեյ Բատաշեվ:

Տաթևիկ Հովհաննիսյանը խորհրդային ջազ վոկալի “թագուհին” է, ինչպես նաև` “Էլլան Երևանից” և այժմ ԱՄՆ մեկնելուց բազում տարիներ անց դեռևս անգերազանցելի է ջազային մեյնսթրիմում: Այդ ամենից զատ, երգչուհու կատարողականությունն առանձնանում է հայկական ժողովրդական երաժշտության վառ կոլորիտով:

Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի ընկավ:Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի: Այդ տարիներին նա խիստ պահանջարկված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի` Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:

80-ականներին ճակատագրի բերումով Տաթևկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: Նրան հաջողվեց ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական “ես”-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ: Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների, ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են “Քարնեգի Հոլլ”-ը և “Լինքոլն Սենթր”-ը:

Որտեղ էլ որ նա ելույթ էր ունենում, մշտապես պատմում էր իր երկրի, ժողովրդի և արվեստի մասին: 90-ականներին Տաթևիկը Լարի Ուիլիսի (Լարի Ուիլիս` դաշնամուր, Իգոր Բուտման` տենոր սաքսոֆոն, Էնդի Մաքլաուդ` բաս, Սթիվ Վիլյամս` հարվածային գործիքներ) քառյակի հետ համատեղ ձայնագրեց և թողարկեց “Ballads from the Black Sea” ալբոմը, որը խանդավառությամբ ընդունվեց ամերիկյան քննադատների և ունկնդիրների կողմից: Սակայն այդ տարիների նրան սնող ազգային արմատները բավական խորն էին: Հայ հանրահայտ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի դուստրը` Տաթևիկը, չէր կարող չվերադառնալ ակունքներին: Հայկական ծագում ունեցող ամերիկացի ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանի հետ համատեղ Տաթևիկը ստեղծեց հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներից բաղկացած ծրագիր և ձայնագրեց վերջինիս ալբոմը: Ալբոմի պրոդյուսեր դարձավ նույն ինքը` Ջորջ Ավագյանը: Զգացմունքների խորությունը և հոգևոր ջերմությունը, որոնց շնորհիվ աչքի է ընկնում երգչուհին, արդարացնում են սկավառակի անվանումը` “Listen to My Heart” (“Լսիր սրտիս բաբախյունը”):

Երգչուհին պայմանագիր է կնքել “Sony Classical” ընկերության հետ` հերթական հինգ ալբոմների ձայնագրման և թողարկման համար: Մասնագետներին և պրոդյուսերներին գրավեց Տաթևիկ Հովհաննիսյանի մեծ աշխատասիրությունը, բարեխղճությունը, նվիրվածությունը և լավագույն արդյունքին հասնելու ձգտումը: Վերջին 2-3 տարիների ընթացքում երգչուհին մի քանի անգամ ջազ փառատոնների է մեկնել Ռուսաստան:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.