Գարի Քյոսայան

Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և դաշնակահար Գարի Քյոսայանը, առաջին ջազ նվագողներից մեկն էր Հայաստանում և ամենալճացած ժամանակաշրջանում անգամ ստեղծեց Երևանի առաջին ջազային ակումբներից մեկը, որը զարմանալիորեն երկար գոյատևեց: Այնտեղ երեկոներին իրենց գործընկերների հետ նա` ինքը, կատարում էր ջազային ստեղծագործություններ և այդ ժամանակ արդեն փորձում էր ստեղծագործել:

Ընդ որում, այդ ժամանակ ակումբում պարզապես ջազ չէին նվագում. դրանք մի ամբողջ թեմատիկ ներկայացումներ էին երաժշտության, պարերի, թատերականացված մանրապատումների և մնջախաղի ուղեկցությամբ: Անցյալ հարյուրամյակի ծանր 90-ականներին, ինչպես և շատ այդ տարիներին, նա լքեց երկիրը և մեկնեց Ամերիկա: Նա այնտեղ հաջողություն ձեռք բերեց` ապրել լոկ երաժշտությամբ, սիրելի ջազով, որը նույնիսկ բարեկեցիկ Ամերիկայում ոչ բոլորին է հաջողվում: Նրան հաջողվեց:

Գարի Քյոսայանը երաժշտություն էր գրում, կատարում էր գործիքավորումներ, ձայնագրում էր ալբոմներ, հանդես էր գալիս համերգներով: Առաջին երևանյան միջազգային ջազ փառատոնը 1998 թվականին առիթ հանդիսացավ երկար ընդմիջումից հետո հայրենիք վերադառնալու համար: Այդժամ, Ամերիկայում թողարկվեց նրա առաջին` «For You» ալբոմը: 2000թ.-ին նա գրեց սաունդթրեք Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի համար:

Ներկայումս երաժիշտը բավական բուռն ստեղծագործական կյանք է վարում. հանդես է գալիս բազմաթիվ ելույթներով, կազմակերպում է մի շարք համերգներ, որոնցից մեկն արդեն ավանդական է դարձել («ամանորյա ջազային երեկոներ»), որոնց հրավիրում են ինչպես ամերիկացի գործընկերենրին, այնպես էլ տեղացի երաժիշտներին:

Քյոսայանի սիրած գործիքը դասական Hammond B3 էլեկտրո-երգեհոնն է, որին նա կատարելապես տիրապետում է: Չնայած երաժշտությունը, որ նա գրում և կատարում է, ունի դասական պրոգրեսիվ ջազի, ֆանկի և ռիթմ-ն-բլյուզի արտաքին նշաններ, այնուամենայնիվ, դրանում ցայտուն է արտահայտված հայկական էությունն ու ոգին:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.