Jazzel

«Jazzel» վոկալ ջազային սեքստետը քաջ հայտնի է Երևանի երաժշտասերներին: Այս էստրադային-ջազային խումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Նաիրա Գյուրջինյանը, ստեղծվել է 1995թ.-ին: Խմբի կազմում տարիներ ի վեր միայն աղջիկներ են: Տարիների ընթացքում խմբի կազմը բազմիցս փոխվել է, սակայն անփոփոխ է մնացել վոկալի մակարդակը, կատարումների անկեղծությունը, բարձր գեղարվեստական ճաշակը, համարների ազդեցիկությունը և նրբաճաշակությունը: Այսօր խմբի կազմում են 6 տաղանդավոր և համակրելի երգչուհիներ` Արևիկ Գրիգորյանը, Ջուլիետ Գրիգորյանը, Վարսենի Հարությունյանը, Ադրիանա Գյուրջինյանը, Անուշ Կոստանյանը և Աննա Կոստանյանը:

«Jazzel» խմբի երգացանկը բազմաժանր է և բազմաոճ. այն ներառում է ջազային ստանդարտներ, փոփ հիթեր, երգեր սոուլ ոճում, ինչպես նաև ժողովրդական երգերի մշակումներ` նշված ոճերում: Սեքստետը հաղթող է ճանաչվել մի շարք հանրապետական և միջազգային մրցույթներում («Утренняя звезда», «Солнечный диск», «До-ре-ми»…): 2004թ.-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության արդյունքներով «Jazzel»-ը ճանաչվել է «Լավագույն փոփ խումբ»:

Խումբը մենահամերգներով հանդես է եկել բազմաթիվ համերգասրահներում և ակումբներում, ինչպես նաև` ԱՄՆ դեսպանատանը: Վերջին շրջանի ելույթներից արժե առանձնացնել «Ալիբի» և «After Shock Republic» ակումբներում տեղի ունեցած համերգները, ինչպես նաև` մասնակցությունը Օպերային թատրոնում կայացած հավաքական համերգին:

Վերջերս խումբը ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը մեծ հաջողություն ունեցավ երաժշտասերների շրջանում և հայկական հեռուստաեթերում:

«Jazzel» խումբը շարունակում է իր գործունեությունը` մասնակցելով բազմաթիվ համերգների և մշակութային միջոցառումների:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.