Նինո Կատամաձե
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
2011-03-21

Մարտի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամանակակից էթնո-ջազի աստղերը` համաշխարհային ճանաչում ունեցող Նինո Կատամաձեն և «Insight» խումբը, կներկայացնեն «Red» նոր ալբոմը և համերգային նոր ծրագիր, ուր տեղ են գտել նաև նրանց հանրաճանաչ հիթերը:

Նինո Կատամաձեն և «Insight»  խումբը  ներկայիս ամենահետաքրքիր, ամենաինքնատիպ և պահանջված երաժիշտներից են: Միայն վերջին տարվա ընթացքում նրանք ունեցել են ավելի քան հարյուր համերգ Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Ուկրաինայի ամենահեղինակավոր համերգասրահներում` լեփլեցուն դահլիճներում:

Մարտի 21-ին Երևանի բնակիչներին իսկական տոն է սպասվում:

«Red» ալբոմը, անկասկած, մի նոր ու պայծառ երանգ կլինի Նինո Կատամաձեի և «Insightե» խմբի երաժշտական գունապնակում` դառնալով նրանց ալբոմների անվանումների գունային կոնցեպցիայի շարունակությունը:  Հնարավոր չէ՛ անտարբեր մնալ այսպիսի երաժշտության նկատմամբ: Հաճախ Կատամաձեին անվանում են հրաշագործուհի: Նրա երգեցողությունը լսելիս հայտնվում ես զարմանահրաշ մեղեդիների և դյութիչ հնչյունների աշխարհում: Նրա սքանչելի ձայնը, անսահման անկեղծությունը և հմայող անմիջականությունը անվերապահորեն գերում են ունկնդրին: Ջազը լինում է տարբեր. Նինոն այն հենց այդպես է զգում: Այդ է պատճառը, որ նրա յուրաքանչյուր համերգը սպասված տոն է երկրպագուների համար և իսկական բացահայտում` նրա նոր ունկնդիրների համար: Դրանում հայ հանդիսատեսն արդեն համոզվել է 2008թ.-ին, երբ Նինոն համերգով ելույթ ունեցավ հայկական ջազի 70-ամյակի տոնակատարության շրջանակներում: Բավական չէ միայն լսել ու տեսնել Նինո Կատամաձեին և «Insight»- ին , նրանց երգերը պետք է զգալ: Կենդանի կատարմամբ համերգը եզակի հնարավորություն է ընձեռում այդ երգերի ողջ գեղեցկությունն ու կախարդանքն ապրելու համար:

Համերգը կազմակերպվում է  «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ինֆորմացիոն աջակիցներն են «ԴԱՐ 21» հեռուստաընկերությունը, «Ռուսկոյե ռադիոն», «Ռադիո Վանը», «Ռադիո Ջազը», www.armenianjazz.am պորտալը: Համերգն անցկացվում է «Եվրոպա» հյուրանոցի, «Բուրմունք» խանութների ցանցի, ինչպես նաև «Le Bouchon» ռեստորանի աջակցությամբ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.

Մեր ջազի դեմքերը