Տանյա Մարիան Երևանում
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
2011-12-11

Բրազիլացի դաշնակահարուհի և երգչուհի, բրազիլական ջազի թագուհի Տանյա Մարիայի միակ մենահամերգը Երևանում, անշուշտ, 2011թվականի գլխավոր ջազային իրադարձությունն էր: Համերգը կազմակերպվել էր «Հայկական ջազ-70» -ի և «Մալխաս» ջազային ակումբի կողմից`Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն կայացավ 2011թ. դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Դաշնակահարուհի, կոմպոզիտոր և երգչուհի. նա առաջինն էր, որ Բրազիլիայում սկսեց կիրառել վոկալ կատարման սկէտ ոճը` ներդաշնակելով դաշնամուրի հետ և դրանով իսկ նմանակելով պերկուսիայի հնչողությանը: Նրան հաջողվել է ստեղծել ուրույն, խորապես հուզական, բայց միևնույն ժամանակ իմպրովիզացիայի թեթև և արտահայտիչ ոճ:

Իր առաջին ալբոմը նա թողարկել է 37 տարի առաջ և այդ ժամանակից սկսած չի դադարում հանպարաստից ստեղծագործել` նրբորեն միախառնելով բրազիլական ռիթմերը, ֆանկը, ռիթմ-ընդ-բլյուզը և աֆրո-կուբայական մեղեդիները: Նա հանգիստ կերպով հատում է ժանրերի և ավանդույթների սահմանները` իր երաժշտությամբ բավականություն պատճառելով ջազի և հանրամատչելի երաժշտության սիրահարներին: Կարծիք կա, որ միայն նրա ալբոմները լսելով հնարավոր չէ լիովին գնահատել այս երգչուհու տաղանդը. դրա համար պետք է նրան տեսնել բեմում, ուր նա բուռն կերպով իմպրովիզացիաներ է անում ստեղնաշարային գործիքների վրա, երգում` կարողանալով անգամ պարել:

Ջազի երևանյան երկրպագուները ըստ արժանվույն գնահատեցին Տանյա Մարիայի տաղանդը` յուրաքանչյուր կոմպոզիցիայից հետ բուռն ծափահարություններ պարգևելով նրան: Համերգի ընթացքում նրան նվագակցում էին Մարկ Բերտոն (բաս կիթառ), Հաբարտ Կոլաուն (հարվածայիններ) և Կայո Մամբերտին (լատինաամերիկյան պերկուսիա):

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.