«CON ALMA»

«CON ALMA» խումբը ձևացորվել է 2010 թվականի նոյեմբերին` փողահար Երվանդ Մարգարյանի և դաշնակահար ու վոկալիստ Նարինե Առաքելյանի նախաձեռնությամբ: Խմբի բոլոր մասնակիցները մեծ փորձառություն ունեցող երաժիշտներ են, նաև ելույթ են Երևանում հանդես եկող այլ խմբերում և ամենատարբեր երաժշտական նախագծերում: Խմբի ներկայիս կազմի մեջ են` Երվանդ Մարգարյան (շեփոր, ֆլյուգելհորն), Նարինե Առաքելյան (ստեղնաշաչային, վոկալ), Վահան Գրիգորյան (ալտ-սաքսոֆոն), Արամ Կարապետյան (բաս), Նարեկ Խեչումյան (պերկուսիա) և Աշոտ Հարությունյան (հարվածային):

Որպես խմբի անուն ընտրվել է մեծն փողահար Դիզի Գիլեպսիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի վերնագիրը` «CON ALMA», ինչն իսպաներենից թարգմանած նշանակում է «ի սրտե»: Այս խոսքերն յուրօրինակ կարգախոսն են դարձել խմբի համար, որը նվագում է տարբեր ոճերում` լատին, ֆանկ, սվինգ, և միշտ նվագում է ի սրտե:

Իրենց հնչեցրած երաժշտություն համար խմբի անդամների պարտադիր նախապայման է, որ այն պետք է լինի մեղեդային, հետաքրքիր և միևնույն ժամանակ` կրեատիվ:

Խումբը հաճախակի հյուր է երևանյան ճանաչված ակումբներում, նրանց ելույթները ցուցադրվում են հեռուստատեսությամբ: «CON ALMA» սեքստետն իր համերգային ծրագրերով արդեն երկու DVD է ձայնագրել:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.