Ջորջ Բենսոնը Երևանում
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
2009-11-12

Այս համերգից հետո երևանցի ջազի սիրահարները վերջապես կարող են բացականչել «Մեգաաստղ – այժմ մենք գիտենք, թե ինչ է դա»: 2009 թվականի նոյեմբերին բազմակի «Գրեմմի» մրցանակակիր. ոսկե և պլատինե սկավառակների հեղինակը իսկական շոու ցույց տվեց Երևանում:

Ջորջ Բենսոնը մեկն է ջազի պատմության մեջ ամենանշանավոր կիթառիստներից` նվագելով սուինգից ու բոփից մինչև ջազ – ռոքի և փափուկ ջազի միջակայքում, երբեմն տեղափոխվելով ռիթմ-ընդ–բլյուզ-ի դաշտ, ոչ պակաս հայտնի է նաև որպես փոփ և ջազ երգիչ: Միևնույն ժամանակ, ի հակադրություն շատ այլ երգող երաժիշտների, նա իր կիթառը երբեք չի մղել երկրորդ պլան. նա միշտ պահել է վոկալ և գործիքային պիեսների միջև հավասարակշռությունը:

Երևանում Բենսոնը հայտնի և սիրված է ցանկացած մեկի կողմից, ով անգամ աննշան հետաքրքրված է ժամանակակից երաժշտությամբ: Նրա երաժշտությունը և երգերը մասնավորապես կարելի է լսել քաղաքի բոլոր ռադիոկայաններով, երևանյան ոչ մի բար չի կարող առանց նրա սքանչելի գործիքային ստեղծագործությունների: Եվ որպես արդյունք, համերգի ընթացքում հանդիսատեսը գրեթե բոլոր երգերը ճանաչում էր առաջին նոտաներից և բուռն ծափահարում:

Ընդհանրապես հանդիսատեսը շատ ազատ էր իրեն պահում` արտիստի հետ երգելով և երբեմն նույնիսկ պարելով այն դեպքում, որ բեմի վրա չկային պարող երկարաոտ աղջիկներ կամ հատուկ վիզուալ էֆեկտներ: Պարզապես բարձրագույն դասի մի համերգ էր այն:

Շոուն տևեց մեկուկես ժամից մի փոքր ավելի: Ծրագրից անմիջապես հետ հաստատվեց այն փաստը, որ Բենսոնը երբեք չի նվագում վերստին երկար ու բուռն ծափահարելու դեպքում: Չնայած 10-15 րոպե հոտնկայս ծափահարություններին` ոչ ղեկավարը, ոչ էլ նրա երաժիշտները նույնիսկ չեկան խոնարհվելու: Դե, Բենսոնը մեծ վարպետ է, և իրավունք ունի փոքր քմահաճույքների:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.