«Միքայել Ոսկանյան և ընկերներ»

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ձևավորվել է 2011 թ.-ից: Խմբում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներից մի քանիսը: Մասնակիցները վեցն են` Միքայել Ոսկանյան (թառ), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյան (բաս), Էդուարդ Հարությունյան և Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը և մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ում շնորհիվ էլ խումբը ճանաչում է գտել Հայաստանում:
Նրանք ներկայանում է ֆոլկ Ֆյուժն երաժշտական ոճում: Նրանց երաժշտությունն ունկնդրելիս ակնհայտորեն կարելի է որսալ ջազային, հայկական ֆոլկ, ռոքային և ֆանկ երաժշտության հնչյուններ: Միքայել Ոսկանյանը հայկական ժողովրդական գործիք` թառ է նվագում` փորձելով վերջինիս հնչյունները ժամանակակից շնչով մատուցել: Հնի ու նորի համադրությամբ նրանց երաժշտությունը հաճելի է և՛ հայ, և՛ օտարազգի լսարանին: Այս երիտասարդ և տաղանդավոր խմբի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ նրանք մշտապես զարգացնում են իրենց երաժշտությունը` դարձնելով այն յուրահատուկ իր ձևաչափում: «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը ընդլայնում է իր համերգների ու ելույթների ցանկը: Անցած տարվա ընթացքում խումբն ունեցել է ավելի քան 60 մենահամերգ Հայաստանում և մտադիր է նոր լսարաններ նվաճել:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.