«Նյուանս»

«Nuance» սեկստետը առաջին անգամ համխմբվել է 2008 թվականին` Գարիկ Սարիբեկյանի ղեկավարությամբ: Այդ ժամանակ նա համախմբել էր տարբեր խմբերում նվագող և տարբեր ոճային ուղվածություն ունեցող փորձառու երաժիշտների: Նրանցից ամենանշանավորն, իհարկե, հարվածային գործիքների վրա նվագող Ալեքսանդր Գրիգորյանն էր, ով առաջիններից էր հանրապետությունում, որ դաշնակահար Արտաշես Կարտալյանի հետ ժողովրդական երաժշտության հիման վրա ջազային էքսպերիմենտներ սկսեցին անել: Շնորհիվ գործընկերների, Սարիբեկյանը կարողացավ կյանքի կոչել իր վաղեմի երազանքը` համախմբել իևր արվեստում էթնիկ ստեղծագործություններն ու ժամանակակիղ ջազը: Խմբի կատարած երաժշտության ֆոլկլորային բաղադրիչն ապահովում է, առաջին հայացքից այդ դերի համար անհամապատասխան թվացող, հնամենի գործիք քանոնը, որն էլ սեկստետի հնչողությանն էկզոտիկ ելևեջներ է հաղորդում:

Խումբը հանդես է գալիս երկու կերպարով` էթնոջազային և զուտ ջազ-ռոքային: Բանը նրանում է, որ խմբի առաջնորդը զբաղվում է հին հայկական երգերի գործիքավորմամբ և միևնույն ժամանակ հեղինակում է իր ստեղծագործությունները: Դրանք տարբերվում են և ոճային, և ժանրային պատկանելիությամբ: Առաջինների դեպքում, որոնք և հիմնականում կատարում է «Նյուանս» խումբը, մենք ունկնդրում ենք ստեղծագործություններ, որոնք ընդունված է անվանել նյու էյջ (New Age) երաժշտություն, և որը դրսևորվում է միջոցների ու մեթոդների ընտրության ազատությամբ և քանոնի հնչյուննեի գերակայությամբ: Իսկ երկրորդների դեպքում ունկնդրում ենք մաքուր ֆյուժն, ջազ-ռոք:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.