NOOZ

«Նուզ» անսամբլը երևան է եկել 5-6 տարի առաջ: Սակայն այդ ժամանակ կվարտետի կազմում շեփորահարի փոխարեն սաքսոֆոնահար էր, և խմբի անվանումը մի փոքր այլ էր` «Զու»: Քառյակի հնչեցրած երաժշտությունը դեռ այն ժամանակ կարելի էր բնութագրել որպես ռետրո-ավանգարդ ոճի, այսինքն` Դիքսիի և Նյու Օրլեանի ոգով, բայց մոդեռնով և ավանգարդով խիստ համեմված: Բայց ոճն աստիճանաբար փոխվում է, փոխվում են նաև խմբի անդամները` փոխելով խմբի ընդհանուր հնչողությունը:

Այսօր արդեն «Նուզ» սեքստետը հանդես է գալիս ակուստիկ-ֆանկ ոճի ինքնատիպ ծրագրով: Տղաները հաճախակի ելույթ են ունենում երևանյան ակումբներում: Բենդը կատարում է խմբի նախկին և այժմյան անդամների, ինչպես նաև ժամանակակից արևմտյան հեղինակների գործեր: Քանի որ խմբի անդամների մեծ մասը «Armenian Navi Band»-ից են, կատարում են նաև Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործություններն իրենց մեկնաբանությամբ:

Այժմ խմբի անդամներն են` Արման Ջալալյանը (հարվածային գործիքներ), Էդգար Սահակյանը (բաս), Գագիկ Խուդավերդին (կիթառ), Արթուր Բալայանը (հարվածային գործիքներ), Վահրամ Դավթյանը (տրոմբոն), Տիգրան Սուչյանը (շեփոր, ֆլուգեհորն), Հայկ Ղազարյանը (շեփոր):

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.