«IMAGINE BAND»

«IMAGINE BAND»-ը ստեղծվել է 2009 թ-ին: Սկզբում այն քառյակ էր: Սակայն մեկ տարի անց ստեղծագործական նոր մարտահրավերները խմբում նոր երաժշտական գործիք ավելացնելու կարիք առաջացրեցին: Ներկայումս կվինտետը հանդես է գալիս որպես նվագակցող և արդեն ունի մշտական մենակատար: Խումբը մասնակցել է տարբեր տեղական ջազային միջոցառումների և փառատոնների, ինչպես նաև հրավիրվել է մասնակցելու Բուխարեստում (Ռումինիա) անցկացվող ջազային փառատոնի:

2012 թ-ին խումբը մասնակցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը, բացել է քաղաքի օրվան նվիրված համերգը և անցկացրել մի շարք բարեգործական համերգներ:
«IMAGINE BAND»-ը երևանյան ակումբների մշտական հյուրն է:

Խմբի երգացանկում ջազ, բլյուզ, ռոք, ջազ-ռոք ոճի ստեղծագործություններ են: Նրանց ելույթի ծրագրի մեծ մասը կվինտետի անդամների հեղինակած ինքնատիպ ստեղծագործություններն են: Այժմ խումբը պատրաստվում է հանդես գալ մի շարք միջազգային ջազային փառատոններում և փորձում է իր արվեստը ներկայացնել բարձրակարգ երաժշտության սիրահարներին:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.