Ալեքս Ռոսս «Լսեք»

«The New Yorker» ամսագրի երաժշտական քննադատ Ալեքս Ռոսսի գիրքը բավականին հետաքրքրաշարժ է: Իր գրքում նա ուսումնասիրում է երաժշտությունն ամբողջությամբ` դասականից մինչև ռոք և ջազ` առանձնահատուկ կենտրոնանալով այն անձանց վրա, ովքեր ստեղծում են այն և հաճախ անճանաչելիության աստիճանի փոփոխում: Իր նոր` «Լսեք» (Listen to This) գիրքն իր մեջ ներառում է հոդվածների ժողովածու, որոնցում Բյորքի երաժշտական փորձարկումները, կամ, օրինակ, Վերածննդի դարաշրջանի պարերը գտնվում են Ֆրենկ Սինատրայի հետ կողք կողքի: Գրքում հեղինակը նույն հետաքրքրաշարժությամբ պատմում է ամերիկյան երաժշտական կրթության խնդիրների մասին, ինչպես նաև ջազի, ռոքի և այլ երաժշտական ոճերի մասին: Գիրքը ոչ միայն ջազի, այլև ընդհանրապես երաժշտության մասին է, և հետքրքրություն է ներկայացնում բոլոր երաժշտասերների, ինչպես նաև ջազասերների համար:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.

Մեր ջազի դեմքերը