Ի հիշատակի Փոլ Մաթյանի
06.02.2014

Այս տարի հայտնի AllAboutJazz.com օնլայն ամսագիրը սկսել է իր նոր` տպագիր տարբերակի թողարկումը: Նույնանուն ամսագրի առաջին համարն իր խմբագրական նյութերից մեկը նվիրել է 2011թ.-ին մահացած ջազի հսկա, թմբկահար Փոլ Մաթյանի մասին հիշողություններին:

Հոդվածում Մաթյանի և նրա երաժշտության մասին պատմում են նրա հետ ելույթ ունեցած առաջատար ջազ երաժիշտներ, լրագրողներ ու ջազային քննադատներ Բիլլ Ֆրիսելը, Բրեդ Շեպիկը, Մայքլ Սարինը, Բեն Պերովսկին և Էլլերի Էսկելինը:
Ամսագրում տեղ են գտել նաև երաժշտի ստեղծագործական ուղին նկարագրող բացառիկ լուսանկարներ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.