Երգչուհի Զառա Մարկոսյանի «Jazz with me» դեբյուտային ալբոմը
11.02.2014

Փետրվարի 5-ին «Յանս» ակումբում կայացավ երգչուհի Զառա Մարկոսյանի և The Lightning Band խմբի առաջին ալբոմի շնորհանդեսը:

«Jazz with me» ալբոմում ընդգրկված են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շնորհանդեսին երգչուհու հետ ելույթ ունեցավ նրա իսկ կողմից կազմավորված The Lightning Band խումբը, որի կազմում են Սուրեն Զաքարյանը (բաս), Արթուր Եղիազարյանը (սաքսոֆոն), Գևորգ Չարչյանը (հարվածային) և Գարիկ Սարիբեկյանը (ստեղնաշարային): Շնորհանդեսի ընթացքում` մամուլի ասուլիսից հետո, տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում երգչուհին կատարեց ստեղծագործություններ հենց ալբոմից, ինչպես նաև իր սեփական երգացանկից:

Այս նախագիծը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում: Ալբոմը վաճառքի դուրս չի գալու և տրամադրվելու է միայն նվերի տեսքով:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.