«Ջազը և Գյումրին» նախագծի նոր շրջանը
17.02.2014

Ձմեռային ընդմիջումից հետո «Ջազը և Գյումրին» նախագիծը վերսկսում է իր գործունեությունը: 2014 թ.-ի համերգային շրջանը կբացի երգիչ Ֆորշն իր` RE MINOR բենդի հետ. Արեգ (ստեղնաշարեր), Դավիթ (կիթառ), Գուգո (բաս), Արեգ (երկրորդ կիթառ), Կարեն (սաքսոֆոն), Սաշ (հարվածային):

Ինչպես միշտ, համերգը կկայանա Գյումրու կենտրոնում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնում, փետրվարի 25-ին:
«Manukyan Production» ընկերության ղեկավար Մկրտիչ Մանուկյանի խոսքերով նախագիծն այս տարի առավել մեծ ակտիվություն կցուցաբերի` նախորդ տարվա համեմատ, հետևաբար կկազմակերպվեն ավելի շատ համերգներ և ջազիային այլ միջոցառումներ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.