Արշակ Սիրունյանի երկրորդ սոլո ալբոմը
24.02.2014

Մարտի 2-ին տեղի կունենա ամերիկաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Արշակ Սիրունյանի` թվով երկրորդ` «Hoodman’s Blind» սոլո ալբոմի պաշտոնական շնորհանդեսը: Ձայնագրությանը մանսկացել են համաշխարհային ջազի աստղեր Մայք Ստերնը, Օմար Հաքիմը, Էրիկ Մարիենթալը, Չիելի Մինուչին, Արտո Թունջբոյաջյանը և ուրիշներ:

Ալբոմի ստեղծմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև Vardanyan String Quartet քառյակը և նախագծի հեղինակ, նախկին երևանաբնակ, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը:
Ալբոմն իրենից ներկայացնում է մի քանի մասից բաղկացած սուիթ, որում ընգրկված են տարրաբնույթ և բազմաոճ ստեղծագործություններ:
Մատուցված երաժշտության բարձր մակարդակն ընգծել է նաև AllAboutJazz.com հեղինակավոր ամսագիրը:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.