Հայկական կինոն և ջազը Դանիայում ու Նորվեգիայում
28.02.2014

Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանի հրավերով և աջակցությամբ դերասան Միքայել Պողոսյանն ու դաշնակահար Վահագն Հայրապետյանը Արևմտյան երկրների հանրությանը ներկայացրեցին «Եթե բոլորը» հայկական ֆիլմը, որի երաժշտությունը հեղինակել է Վահագն Հայրապետյանը: Այս ֆիլմի սաունդթրեքի համար նա արժանացել է Ազգային երաժշտական մրցանակի:
«Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվել է Կոպենհագենի, Օսլոյի և այլ եվրոպական քաղաքների կինոթատրոններում:

Վահագն Հայրապետյանը նաև մի քանի համերգներ է ունեցել ջազային ակումբներում և ջեմ-սեյշններով ներկայացել տեղացի երաժիշտների հետ:
Կոպենհագենում Հայաստանի դեսպանատանը հյուրերի համար կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.